Գիտնականները փորձել են պարզել, թե ինչ կլիներ, եթե մեր մոլորակի վրա բոլոր կենդանիները բանական էակներ լինեին, հայտնում է Informing–ը։
Մասնագետները կարծում են, որ առաջին հերթին նրանք կոչնչացնեին շատ կենդանի էակների, հնարավոր է, անգամ մարդկանց։ Քանի որ հենց նման սկզբունքով է տեղի ունեցել մարդկության զարգացումը։
Բուսակերների եի գիշատիչների միջեւ պայքարում կհաղթեին հենց գիշատիչները։ Իսկ աշխարհը նվաճած արջերը, առյուծներն ու գայլերը կարող էին հեշտությամբ վերացնել նաեւ մարդուն։
Գիտնականները կարծում են, որ այդ իրավիճակում մարդու գլխավոր թշնամին կարող էին դառնալ պրիմատները։ Այդ կապիկները կկարողանային յուրացնել համակարգչային տեխնոլոգիաները եւ մարդկության զարգացումը շրջել հենց նրա դեմ։
Միաժամանակ գիտնականները նշում են, որ այսօր մարդու գլխավոր թշնամին վիրուսներն ու մանրէներն են, իսկ եթե նրանք բանականություն ստանան, մարդ արարածն ուղղակի կվերանա երկրի երեսից։





























