Fort Lauderdale International Boat Show 2016 ցուցահանդեսին կներկայացնեն 69 մետրանոց   Suerte զբոսանավը, հայտնում է Lenta-ն:  

Նավը կառուցվել է իտալական Tankoa Yachts նավաշինարանում, անցյալ տարվա սեպտեմբերին այն ներկայացրել են Մոնակոյում նավային շոուին: 

Զբոսանավն ունի լողավազան եւ ուղղաթիռային հարթակ:  Ներսում հանգստի գոտի կա բարով, սանհանգույցով, մերսման կաբինետով, սաունայով եւ արեւելյան բաղնիքով, որոնք բացովի տեռասի շնորհիվ ուղիղ մուտք ունեն դեպի ծով: 

Նավախելին 16 անձի համար սեղան է տեղադրված, բազմոցներ եւ լաունջ-գոտի է կազմակերպված: Դիտաշտարակի վրա   համայնապատկերային հարթակ է տեղադրված, որտեղ հնարավոր է վերելակով բարձրանալ մարզասրահից:   

Բացի այդ, զբոսանավն ընդարձակ ավտոտնակ ունի, որում երկու   7,5 մետրանոց Dariel տենդեր է պահվում 260 ուժանոց Yanmar շարժիչներով` 13  ուղեւորի համար եւ Seabobs CAYAGO F7 սկուտերներ: