Ամերիկուհի Լորեն Սթիվենսենը երրորդ երեխային լույս աշխարհ է բերել նույն օրը, ինչ առաջին երկուսին:

Հյուսիսային Դակոտայի բնակչուհին իր երրորդ երեխային լույս աշխարհ է բերել սեպտեմբերի 1-ին, այդ օրն են ծնվել նաեւ նրա առաջին երկու երեխաները՝ մեկ ու երկու տարի առաջ, հայտնում է ABC News–ը:

Կնոջ խոսքով ոչ ինքը, ոչ էլ ամուսինն ու բժիշկները չէին կարողանում հավատալ նման զուգադիպությանը: Նորածինն իր ծննդյան օրը նշելու է նույն օրը՝ քրոջ Թոմմի Լիի ու եղբոր Աքսել Լիի հետ միասին:

Մայրը նշում է, որ ստիպված են լինելու մի մեծ հավաքույթ կազմակերպել երեքի համար ու մի մեծ տորթ պատվիրել:

Փորձագետների խոսքով երեք տարի հաջորդաբար նույն օրը երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը կազմում է մեկ միլիոնից մոտ 7.5: