Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դմիտրի Անդրեեւը հայտնել է, որ ներկայումս ուսումնասիրվում են Մարգանցում եղած վթարի պատճառների հնարավոր բոլոր վարկածները, նույնիսկ վարորդի հնարավոր մասնակցությունը աղանդավորական խմբերից մեկին:
Ներկա դրությամբ, ողբերգության զոհերի թիվը հասնում է 44-ի:
Նշենք, որ Ուկրաինայում հոկտեմբերի 12-ի առավոտյան անհայտ պատճառներով Mercedes մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երկաթգծի ռելսերի վրա եւ բախվել լոկոտոմոտիվի հետ:




























