Փհենյանում գործարկվել է Հյուսիսային Կորեայում առաջին սուշի ռեստորանը: Հաստատության բացման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի` սեպտեմբերի  6-ին, հայտնում է The Korean Central News Agency-ն (KCNA):

Ռեստորանը տեղակայված է երկու հարկում: Այնտեղ կան ինչպես այցելուների առանձին խմբերի համար սենյակներ, այնպես էլ ընդհանուր սրահ: Այն նաեւ զինված է նման հաստատությունների համար ավանդական` պատրաստի ուտեստներով հոսքային  ժապավենով:   

Ռեստորանի հաճախորդներին ճապոնական, ինչպես նաեւ կորեական խոհանոցի մի քանի տասնյակ ուտեստ է առաջարկվում: Այն կարող է ավելի քան 100 մարդու տեղավորել: