Facebook–ում տարածում է գտել 1970–ին նկարահանված՝ Ballet Zoom պարային խմբի հոլովակը։ Այն նկարահանվել է դիսկոյի ոճով եւ կոչվում է Cat։ Խմբի անդամները սկզբում պարում են կատուները ձեռքներին, իսկ հետո երեք րոպե շարունակ ցուցադրում են կատվազգիների շարժումները, փոխանցում է Lenta–ն։
2 օրում տեսանյութը սոցցանցում հավաքել է 20 մլն դիտում եւ 180 հազար մեկնաբանություն։ Օգտատերերը մեկնաբանությունների մեջ խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչ վերաբերմունք ունեն հոլովակում կատարվողի նկատմամբ, սակայն չեն կարողանում դադարել այն դիտել։ Ոմանք կատակում են, թե Ballet Zoom–ը The Pussycat Dolls խմբի նախատիպն է։





























