Սյունիքի մարզում ծառայող 6 ժամկետային զինծառայող դատարանի առջեւ է կանգնեկ իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտանին ծեծելու մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Հովհաննիսյանը, Արման Միքայելյանը, Վազգեն Մխեյանը, Արսեն Հակոբյանը, Հարություն Ասատրյանը եւ Հակոբ Վարդանյանը, հանդիսանալով N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կ. Խաչատրյանին:

Ժամկետային զինծառայողները կալանավորված են: