Գիտնականները համոզված են, որ մարդիկ անկարող են այլմոլորակայինների հետ շփվել: Ըստ Informing-ի՝ Լանքասթերի համալսարանի աշխատակից Ջեյմ Քարնին հայտնել է այլմոլորակայինների հետ շփման հեռանկարների մասին:
Նրա կարծիքով՝ արտաերկրային քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ մարդկության շփվելու գործնականում միակ ոլորտը գիտությունն է՝ այն միակ պատճառով, որ ֆիզիկայի օրենքները միանման են գործում Տիեզերքի բոլոր անկյուններում:
Գիտնականի կարծիքով՝ այլմոլորակայինների հանդիպելիս մարդիկ կբախվեն նրանց հետ շփվելու խնդիրների, քանի որ մենք նրանց լեզվի մասին նվազագույն պատկերացում իսկ չունենք: Մարդկությունը տեղեկություն փոխանցելու համար ձայնն է օգտագործում, բայց պատկերացում չունի՝ արդյոք այդպե՞ս են վարվում արտաերկրային էակները:
Այլմոլորակայինները կարող են ժեստերով շփվել, դեմքի շարժումների կամ հեռամտաընկալման միջոցով: Կարող է պարզվել, որ այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչները շփվում են հաճախականության այլ տիրույթում, եւ եթե դա այդպես է, ապա մարդիկ առանց կողմնակի օգնության չեն կարողանա նույնիսկ նրանց խոսքը նույնականացնել:





























