Հնդկաստանում դատարանը Pokemon Go համակարգչային խաղի դեմ բողոք է ընդունել վարույթ, որը, հայցվորների պնդմամբ, վիրավորում է միլիոնավոր հավատացյալ-բուսակերների կրոնական զգացմունքները:
Ըստ BBC-ի՝ Հուջարաթ նահանգի Գերագույն դատարան հայց ներկայացնելու առիթ են հանդիսացել խաղում ձվերի պատկերները, որոնցից կարող են վիրտուալ էակներ՝ փոքեմոններ դուրս գալ:
Փոքեմոնները, որոնց որսում են, ինչպես նաեւ ձվերը, որոնցից դուրս են գալիս փոքեմոնները, պահվում են ամենատարբեր վայրերում, սակայն նախընտրում են տեսարժան վայրերը, այդ թվում՝ տաճարները: Հայցվորները պահանջում են արգելել խաղը՝ պնդելով, որ տաճարներում ձվերի պատկերները վիրավորում են հինդուիզմի եւ ջայնիզմի հետեւորդներին, որոնք բուսակերության գաղափարներ են քարոզում:
Դատարանը դիմել է Pokemon Go խաղը ստեղծողներին՝ առաջարկելով պատասխանել մեղադրանքներին:





























