Դանիայի ռազմական թանգարանի սեփականատեր Գերտ Նորման Անդրեսենը ու բիտանացի ծովային հնագետ Իննես Մաքքարթնին Դանիայի ափերի մոտ հայտնաբերել են «Տարպոն» բրիտանական սուզանավը, որը խորտակվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայտնում է The Guardian–ը:
Հնագետները Դանիայի ափերի մոտ հետազոտել են ծովային հատակը՝ փորձելով գտնել նավեր, որոնք խորտակվել են գերմանական ու բրիտանական նավատորմերի միջեւ Յուտլանդյան ծովամարտի ժամանակ, որը տեղի է ունեցել 1916 թ: Սակայն որոնումների ընթացքում հետազոտողները հայտնաբերել էին այն սուզանավ, որը գերմանական առեւտրային նավը 1940 –ին էր խորտակել:
1940-ի ապրիլի 5-ին Տ «Տարպոն» տեսակի սուզանավը դուրս էր եկել Պորտսմուտից ու ուղեւորվել Նորվեգիա: Ապրիլի 10-ին սուզանավին կարգադրել էին նոր դիրք զբաղեցնել: Դրանից հետո սուզանավի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Սուզորդները հայտնաբերել էին նավաբեկության մնացորդները Դանիայի ափերից մոտ 80 կմ հեռավորության վրա: Սուզանավի որոշ լյուկերի կափարիչները բաց էին, իսկ ջարդված ապակին ու լուրջ վնասվածքները վկայում էին այն մասին, որ ըստ երեւույթին դրա վրա ռումբ էր ընկել:





























