Սեպտեմբերի 8-ը Գրագիտության միջազգային օրն է: Դա այն միջազգային օրերից մեկն է, որը նշվում է ՄԱԿ-ի համակարգում: Այն հիմնվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 1966 թ. «Անգրագիտության վերացմանն ուղղված՝ կրթության նախարարների համաշխարհային գիտաժողովի ժամանակ», որը կայացել է 1965 թ. սեպտեմբերին: Սեպտեմբերի 8-ը այդ գիտաժողովի հանդիսավոր բացման օրն է:

Գրագիտության միջազգային օրվա գլխավոր նպատակն է աշխուժացնել միջազգային համայնքի ջանքերը գրագիտության տարածման ուղղությամբ, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործունեության գլխավոր ոլորտներից մեկն է: