Լոնդոնի Դոքլենդս թաղամասում 31-հարկանի Lincoln Plaza բնակելի հմալիրը ճանաչվել է որպես Բրիտանիայի ամենատգեղ շենք, ըստ Building Design ամսագրի, հաղորդում է BBC-ն:

Այստ տարի հենց այդ շենքին է բաժին հասել Carbuncle Cup մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է վեջին 12 ամսում կառուցված Միացյալ Թագավորության ամենատգեղ շենքին: Փորձագետները Lincoln Plaza համալիրը «անհամատեղ ձեւերի, նյութերի ու գույների բթացնող կուտակում» են համարել:

Համալիրը նախագծել է լոնդոնյան BUJ Architects ընկերությունը, այն բաղկացած է երկու բնակելի շենքերից, հյուրանոցից եւ թմբուկի տեսքով առանձին շենքից: