Մուսուլմանական շատ երկրների բնակիչներ միանգամայն հանդուրժողական են վերաբերվում այն կանանց, որոնք հագուստի հարցում նահանջում են իսլամի պահանջներից: Այս մասին է վկայում Pew Research Center սոցիոլոգիական կենտրոնի հարցումը, փոխանցում է The Independent-ը:

Փորձագետների խոսքով Թուրքիայի ու Թունիսի բնակիչների կեսից ավելին կողմ է արտահայտվել, որ կանայք հագնվեն ինչպես կամենան (56 ու 52 տոկոս համապատախանաբար): Սաուդյան Արաբիայում ու Լիբանանում այդ ցուցանիշները մի փոքր քիչ են (47 ու 49 տոկոս համապատախանաբար):

Այս առումով նվազ հանդուրժող են Իրաքի բնակիչները՝ նրանց միայն 27 տոկոսն է պատրաստ կանանց հագուստի հարցում ազատություն տալ, իսկ Պակիստանում՝ 22 տոկոսը, Եգիպտոսում էլ՝ ընդամենը 14 տոկոսը:

The Independent-ը նշում է, ո ր Սաուդյան Արաբիայում, Իրանում ու ԱՄԷ-ում պետությունը կանանցից պահանջում է կրոնական որոշակի դրես -կոդ: Օրինակ մայիսի 16-ին Իրանում կալանավորվել է ութ բլոգեր՝ Instagram- ում անբարոյական լուսանկարներ հրապարակելու համար, իսկ դրանից չորս օր առաջ կին պատգամավորին զրկել էին մանդատից առանց հիջաբի լուսանկարի համար: