Ադրբեջանի գերագույն դատարանում կայացել է ANS հեռուստաընկերության վճռաբեկ բողոքի հարցով դատական նիստը հեռուստաընկերությանն արտոնագրից զրկելու մասին Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու վերաբերյալ։
Նիստի ընթացքում ստուգվել է դատավարության կողմերի մոտ թույլտվության առկայությունը: Գործը վարույթ է ընդունվել: ANS-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանը քննել էր ANS անկախ հեռուստաընկերության բողոքն ընդդեմ Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի: Վերաքննիչ դատարանը մերժել էր հեռուստաընկերության բողոքը:
ANS-ի հեռարձակման դադարեցումը եւ արտոնագրից զրկումը հիմնավորվել է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույցի նախապատրաստմամբ, ում Անկարան համարում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ:





























