Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Օգտվելով  առիթից` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար:

Հայաստանի նախագահը եւ Ռուսաստանի վարչապետը քննարկել  են հայ-ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ: