«Ակվարիում» խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը պատմել է, որ վաղուց երազել է ելույթ ունենալ Հայաստանում, բայց մի շարք հանգամանքների պատճառով այդ մտադրությունը միայն այժմ կհաջողվի իրականացնել:

Առայժմ «Ակվարիումը» միայն մեկ համերգ կտա Երեւանում, որը կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային փոխգործակցության ծրագրի շրջանակներում: Սակայն Գրեբենշչիկովը վստահ է, որ եթե ամեն ինչ լավ լինի, երաժիշտները երջանիկ կլինեն կրկին վերադառնալ Հայաստան, գրում է  Muz.ru-ն:

Գրեբենշչիկովը նշել է, թե ուրախ կլինի հանդիսատեսին ներկայացնել մի քանի նոր երգեր, բայց «Ակվարիումը» կերգի նաեւ իր հայտնի հիթերից մի քանիսը: