Ադրբեջանական «REAL» շարժման գործադիր քարտուղար Նատիկ Ջաֆարլիից քաղաքից դուրս չգալու ստորագրություն է վերցվել: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել է նրա փաստաբան Ջավադ Ջավադլին: Նա նշել է, որ այդ որոշումն ընդունվել է քննչական մարմնի կողմից. «Դա նշանակում է, որ Նատիկը չի կարողանա լքել Բաքուն, մեղադրանքներն ուժի մեջ են մնում, քննությունը շարունակվում է»:
Նշենք, որ Ն. Ջաֆարլին օգոստոսի 12-ին կանչվել է Գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հետաքննման վարչություն: Հետո Ն. Ջաֆարլին դատարան է հասցվել, որտեղ նրա համար խափանման միջոց են ընտրել 4 ամսվա կալանքը:
Ն. Ջաֆարլին մեղադրվում է անօրինական ձեռնարկատիրության եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար:





























