Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ անգլիացի զբոսաշրջիկների, որոնք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված «Գրաունդ զիրո» հուշարձանի մոտ էին եկել փչովի ռետինե սեքս տիկնիկով: Տղամարդկանց ընկերախումբը լուսանկարվել է խաղալիքի հետ եւ ընդհանուր առմամբ շատ ուրախ ժամանակ է անցկացրել, չնայած դրա համար ընտրած վայրն ամենեւին հարմար չէր, առավել եւս, որ այս տարի սեպտեմբերի 11-ին լրանում է ահաբեկչական հարձակման 15-րդ տարին, որին միայն Նյու Յորքում զոհ է գնացել ավելի քան 2700 մարդ, փոխանցում է Life-ը:
Տղամարդիկ իրավապահներին բացատրել են, որ իրենց ընկերներից մեկը շուտով ամուսնանալու է, և իրենք այդ կապակցությամբ կազմակերպվող տղաներով ավանդական հավաքույթն էին տոնում: Քաղաքային իշխանությունները նշել են, որ տղամարդկանց իրենց պահվածքի համար հազիվ թե որեւէ բան սպառնա, բայց փաստն ինքնին նրանք «տագնապահարույց են» համարում:





























