Ամերիկացի ֆիզիկոսները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս վերլուծել գրքերի բովանդակությունը՝ դրանք չբացելով, հայտնում է Nature Communications պարբերականը:

Տեխնոլոգիան հիմնված է եռահերց ճառագայթման վրա, որը հնարավոր է դարձել օպտիկայի, միկրոէլեկտրոնիկայի եւ համակարգչային ալգորիթմների առաջատար ձեռքբերումների շնորհիվ:

Փակ գիրքը ենթարկելով այդպիսի ճառագայթման՝ գիտնականները կարողացել են դրանց բովանդակությունը հասկանալ հատուկ ծրագրավորման սարքերի համալիրի օգնությամբ, որը զատում է անխուսափելի ֆոնային աղմուկը եւ տալիս է մաքուր տեքստը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների մշակմամբ արդեն հետաքրքրվել են Նյու Յորքի թանգարանի աշխատակիցները, որտեղ, ինչպես պարզվել է, պահվում են հնագույն գրքեր, որոնց նրանք անգամ չեն համարձակվում մոտենալ, քանի որ մեծ է դրանք վնասելու վտանգը: