Եվրամիության նոր որոշման համաձայն՝ անդամ երկրներում բոլոր խոհանոցային ձեռնոցները պետք է համապատասխանեն անվտանգության խստացված պահանջներին: Վաճառողները պետք է համոզվեն, որ ձեռնոցներն իրականում կարող են պաշտպանել այվածքից, հայտնում է Yle-ն:

Հաղորդվում է, որ խոհանոցային ձեռնոցը ներառել են անձնական պաշտպանության միջոցների շարքում՝ ի թիվս փրկարար բաճկոնների եւ ականջախցանների: Խոհանոցային ձեռնոցներ վաճառող խանութներն այսուհետ պարտավոր են ապացուցել, որ այդ իրերը համապատասխանում են ԵՄ անվտանգության չափանիշներին:

Սակայն այս չափանիշը չի վերաբերում սեփական ձեռքերով պատրաստած ձեռնոցներին: Դրանք սուրբծննդյան տոնավաճառներում կարելի է գնել, սակայն միայն որպես  «ձեռագործ զարդեր»: