Մարդիկ, ովքեր հարկադրված են իրենց օջախից հեռու ապրել, հաճախ են կարոտում իրենց տունը, եւ դրա դեմ ոչ մի դեղամիջոց չկա, ինչպես պնդում են այս խնդիրը հետազոտած կանադացի գիտնականները: Սակայն կարոտը մի փոքր մեղմելու մի անվրեպ միջոց կա՝ տնային կենդանիներ պահելը, փոխանցում է Planet-today-ը:

Դեպրեսիվ խանգարումները, որոնց այս կամ չափով ենթարկվում են տնից հեռու ապրող մարդիկ, կարող են վերանալ մեր կրտսեր եղբայրների՝ ձեռնասուն սիրելիների միջոցով:

Գիտնականների իրականացրած փորձերին մասնակցել է 200 մարդ, որոնք բնակվել են հայրենի օջախից հեռու գտնվող քաղաքներում կամ նույնիսկ երկրներում: Նրանց գրեթե կեսը սկսել է տնային կենդանիներ պահել, իսկ մյուս կեսը նախընտրել է իր կենցաղն այդ ճանապարհով չգունազարդել: Արդյունքում պարզվել է, որ կենդանիներ պահող մասնակիցները շատ ավելի դրական տրամադրվածություն են ունեցել եւ ավելի քիչ են տառապել կարոտից ու դեպրեսիայից: