ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության հետ համագործակցող գիտնականները հայտնել են, թե որոնք են աշխարհի ամենավտանգավոր կենդանիները: Մասնագետները ընտրել են այն կենդանիներին, որոնց հետ հանդիպումը մարդու համար կարող է մահացու ելք ունենալ:
Հակառակ տարածված կարծիքին, թե շնաձկները ամենավտանգավոր կենդանիներն են, նրանք ցուցակի ամենավերջում են հայտնվել: Գիտնականների խոսքով, շնաձկները մարդու վրա հարձակվում են տարին մոտավորապես 3-6 անգամ:
Գայլերը եւ առյուծները սպանում են տարեկան համապատասխանաբար 10 եւ 22 մարդ, հայտնում է Informing-ը:
Պարզվել է, որ անհամեմատ ավելի վտանգավոր են փղերը եւ գետաձիերը, որոնց հետ հանդիպումը կարող է 500 եւ ավելի մարդկանց մահվան պատճառ դառնալ:
Ցուցակում հաջորդը ժապավենաձեւ որդերն են, որոնց պատճառով տարեկան մոտ 700 մարդ է մահանում: Նրանց հետեւում են կոկորդիլոսները, որոնք տարեկան մոտ 1000 մարդ են ուտում:
Ասկարիդները եւս շատ վտանգավոր են մարդու համար, նրանց պատճառով տարեկան 4500 մարդ է զոհվում:
Դրանից հետո բաշխվել են մարդու համար առավել վտանգավոր կենդանիները: Այսպես` ցեցե ճանճը եւ նրա տարածած լեթարգիական էնցեֆալիտը ամեն տարի 10000 մարդ է սպանում:
Եռատոմ փայտոջիլները տարեկան մոտ 12000 մարդու մահվան պատճառ են դառնում, որովհետեւ տարածում են Շագասա հիվանդությունը:
Քաղցրահամ ջրերի խխունջը, որը շիստոմատոզ անվանումով հիվանդության կրող է, ամեն տարի 20000 մարդ է սպանում: Շների փոխանցած կատաղությունը 35000 մարդու կյանք է խլում:
Վտանգավորության աստիճանով առաջին եռյակի մեջ են մտնում օձերը (տարեկան 100 000 մարդ): Նրանց հետեւում է ինքը` մարդը, որն ամեն տարի սպանում է 437000 իրեն նմանի: Եվ ցուցակի առաջնորդը մոծակներն են, որոնք մալարիա եւ այլ հիվանդություններ են փոխանցում, որոնց պատճառով տարեկան 750000 մարդ է մահանում:





























