Ամերիկացի գիտնականները կարծում են, որ լավատեսությունը բնավորության բնածին գիծ չէ, ուստի այն կարելի է զարգացնել, փոխանցում է Informing-ը:

Մասնագետները հետազոտության ընթացքում պարզել են, որ լավատեսությունն ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, որոնց ճակատագիրը մի քանի անգամ ժպտացել է շատ կարեւոր հարցերում: Հաջողությունների շղթան մարդու մոտ ձեւավորում է դրական կեսնափորձ, որը ենթագիտակցորեն ամրանում է բնավորության մեջ:

Արդյունքում մարդը դառնում է լավատես, եւ նրա բնավորությունը փոխանցվում է սերունդներին:

Գիտնականները վստահ են, որ լավատես կարող է դառնալ այն մարդը, որը շարունակաբար մի քանի հաջող գործ է ձեռնարկել եւ ավարտին հասցրել: Սակայն մտահոգություններ կան, որ հոռետեսությունը նմանապես կարող է ձեռքբերովի լինել: