Քալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները որոշել են ստուգել այն առասպելի իսկությունը, թե բոլոր կատուները չափազանց ալարկոտ կենդանիներ են: Դրա համար ամերիկացի գիտնականները ավելի քան 30 կատվի մասնակցությամբ մի քանի փորձ են իրականացրել, հայտնում է Informing-ը:

Գիտնականները փորձերի ժամանակ ամեն օր կատուների համար տարբեր առաջադրանքներ են մտածել, որոնց կատարման համար փափկամազ կենդանիները պետք է շատ ջանքեր գործադրեն, իսկ դրա դիմաց որպես պարգեւ ուտելիք ստանան:

«Մեզնից շատերը կարծում են, որ տնային կատուներն ամբողջ օրն ուտում են եւ քնում, իսկ սնունդ հայթայթելու համար ալարում են տեղից շարժվել: Բայց չէ՞ որ նրանք գիտեն, որ տերերն այսպես թե այնպես կերակրում են իրենց»,- ասում է հետազոտության հեղինակ Միկելա Դելգադոն:

Սակայն փորձերի արդյուքնում պարզվել է, որ կատուները չեն ալարում իրենց «նեղություն պատճառել» հանուն ուտելիքի: Ավելին՝ նրանց այդ գործընթացը դուր է գալիս:

«Մեր կամավորները հաճույքում կատարել են մեր բոլոր առաջադրանքները: Ընդ որում, դրանք հետաքրքրում էին ոչ միայն կատվի ձագերին, այլեւ հասուն կատուներին եւ անգամ կույրերին»,- ասում է հետազոտության հեղինակը:

Գիտնականները նաեւ պարզել են, որ փորձերից հետո կատուներն ավելի կենսուրախ են դարձել: