Ստամբուլի Սարըյերի ծովափնյա այգիներից մեկում տեղադրված ցուցանակի վրա անհայտ անձիք գրել են «Քրդերի մուտքն արգելվում է»։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ ռասիստական բնույթի գրությունն արվել է հենց քաղաքապետարանի տեղադրած ցուցանակի վրա, որտեղ նաեւ նշված է Սարըյերի քաղաքապետարանի անունը։ Չնայած նման գրությանը, երկար ժամանակ գրությունը մնացել է ցուցանակի վրա, մինչ Diken պարբերականը սկսել է գրել ռասիստական գրության մասին։
Սարըյերի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, թե գրությունն արդեն ջնջված է եւ շուտով նոր ցուցանակ կտեղադրվի։




























