«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ «Գահերի խաղը» սերիալը 9 մրցանակ է շահել տեխնիկական անվանակարգերում, որոնց թվում են դերասանների ընտրությունը, էֆեկտները եւ այլն: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Մրցանակաբաշխության արարողության երկրորդ հատվածը կկայանա սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ այս տարի «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում պայքարելու են «Ավելի լավ է զանգեք Սոլին» (Better Call Saul), «Դաունթոն աբբայություն» (Downton Abbey), «Գահերի խաղը» (Game Of Thrones), «Հայրենիք» (Homeland), «Խաղաքարտերի տնակը» (House of Cards), «Միստըր Ռոբոտ» (Mr. Robot), «Ամերիկացիները» (The Americans) սերիալները:





























