Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի տարբեր քաղաքներում ձերբակալել են 68 անօրինական ներգաղթյալների:

Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Վանի, Շիրնակի, Իդգիրի, Էդիրնի անցակետերում փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով կալանավորվել են Ադրբեջանի 12, Իրաքի 6, Մյանմայի 2 եւ Պակիստանի 1 քաղաքացի:

Բացի այդ Վրաստանի սահմանն ապօրինի հատելու համար կալանավորվել են Պաղեստինի 19, Մյանմայի 14, Ադրբեջանի 6, Աֆղանստանի 3, Սիրիայի 2 եւ Թուրքիայի 3 քաղաքացիներ: