Սոցիալական ցանցերը բացահայտում են գրանցված օգտատերերի եկամուտները: Ըստ Dni24.com-ի՝ նման եզրահանգման են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտաշխատողները:
Պարզվում է՝ օգտատերերի պահվածքն ամբողջությամբ բացահայտում է նրանց աշխատավարձի մակարդակը: Հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր քիչ աշխատավարձ են ստանում, ավելի հակված են սոցցանցերում վախ եւ զայրույթ արտահայտելուն: Դա վերաբերում է հատկապես նորություններին եւ քաղաքականությանը:
Հարուստ օգտատերերը հաճախ նախընտրում են բացառապես նորությունները՝ ուշադրություն չդարձնելով կատակներին եւ ժամանցային նյութերին: Ագրեսոր են այն օգտատերերը, որոնք եկամուտը միջինից էլ ցածր է: Նրանք հաճախ կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծում այլ մարդկանց հետ:
Որոշ մարդիկ նաեւ լավատեսություն են ցուցադրում, սակայն նրանց եւ ցածր աշխատավարձով ագրեսորներին միավորում է այն, որ նրանք իրար հետ զրուցում են բացառապես կենցաղային թեմաների շուրջ:





























