Իսպանիայում «Գահերի խաղը» սերիալի համար քասթինգ է հայտարարվել, հայտնում է The Local–ը։ Թեկնածուների ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-14–ը։ Այն իրականացնելու է Modexpor International Casting–ը։

Հրավիրվում են 18-50 տարեկան տղամարդիկ եւ կանայք։ Հաղորդվում է, որ բոլոր թեկնածուները պետք է նիհար լինեն։ Տղամարդկանց համար առանձին պահանջ է լավ մարզավիճակը, իսկ նախապատվությունը կտրվի ռազմական փորձ ունեցող թեկնածուներին։

Նկարահանումներն ընթանալու են նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը Կասերասի նահանգում։ Քասթինգն անցած անձինք օրական 54 եվրո կստանան։