Կորեայի թերակղզու միջուկային խնդրի էությունը Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ հակասության մեջ է, եւ ամերիկյան կողմը պետք է պատասխանատվություն ստանձնի: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուան Չունյին:

Նրա խոսքով՝ Չինաստանը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ եւ Կորեայի թերակղզուն հարեւան երկիր, ելնելով թերակղզում խաղաղության  եւ կայունության պահպանման եւ միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի հեղինակությանը եւ արդյունավետությանն աջակցելու շահերից՝ ջանքեր է գործադրում Կորեայի թերակղզում միջուկային խնդրի անհրաժեշտ լուծման առաջընթացի համար:

Նա ընդգծել է, որ իրավիճակի ներկայիս զարգացումը վկայում է վեցակողմ բանակցությունների կարեւորության եւ դրանց արագ վերադառնալու անհետաձգելիության մասին: «Ներկա իրավիճակում վեցակողմ բանակցությունների վերսկսումն իսկապես խնդրահարույց է, սակայն մենք չպետք է հեշտությամբ հանձնվենք: Չինական կողմը շարունակում է սերտ շփումներ պահպանել ներգրավված կողմերի հետ»,- հայտարարել է Հուան Չունյին: