Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով իր հրաժարականի հանգամանքներն ու ժամանակակից քաղաքականության իր տեսլականը, իրեն շարքային խորհրդարանական չի տեսնում:

Հիշեցնենք, որ Դեւիդ Քեմերոնը հուլիսի 13-ին հրաժարական ներկայացրեց, երբ հունիսի 23-ին բրիտանացիների մեծ մասը կողմ քվեարկեց ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն: