Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հոկտեմբերի 14-ին Երեւանում կմասնակցեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի  կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Նա կլինի Հայաստանի ներկայացուցիչ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։