Ռուսաստանի դրամաշնորհների օգնությամբ Հայաստանի Տավուշի մարզում սկսել են պոլիէթիելենային ջերմոցներ տեղադրել: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն:
Նախագիծն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը(UNDP): Ընդամենը պետք է մի քանի տասնյակ փոքր ջերմոցներ կառուցվեն, 60-ից 130 քառ մ մակերեսով: Հաշվի առնելով, որ առանց ջեռուցման դրանք կկարողանան միայն գարնանից աշուն աշխատել, առեւտրային ներկայացուցչությունը ջերմոցներ աշխատացողներին մտադիր է առաջարկել կենսաբանական վառելիքով աշխատող ռուսական արտադրության ջեռուցման կաթսաներ:
Վառելիք կարելի է արտադրել նաեւ տեղում՝ ցանկացած կենսազանգվածից, այդ թվում գյուղատնտեսական թափոններից, որոնք օգտակար կիրառում կստանան:
Նշենք, որ UNDP-ի «Ինտեգրված աջակցություն գյուղատնտեսության զարգացմանը. Կայուն համայնքների շինարարություն» ծրագիրը իրականացվում է Ռուսաստանի կառավարությունից ստացված 5 մլն դոլար դրամաշնորհային միջոցներով:



























