2016 թվականին «Տրանսնեֆթ»-ը գրեթե երկու անգամ կկրճատի Մերձբալթյան նավահանգիստներով նավթամթերքի արտահանման ծավալները՝ 9 միլիոնից հասցնելով 5 մլն տոննայի, իսկ մինչեւ 2018 թվականն այդ ցուցանիշը հասցնել զրոյի: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարեւը:
«Շինարարության մասին, որն իրականացնում ենք նավթամթերքի ոլորտում՝ կառավարության հանձնարարականներին համապատասխան. մենք Վենտսպիլսի եւ Ռիգայի նավահանգիստներից բեռնահոսքը կփոխադրենք մեր բալթյան նավահանգիստներ՝ Ուստ-Լուգա եւ Պրիմորսկ, ինչպես նաեւ Նովոռոսիյսկ»,- հայտարարել է Տոկարեւը:





























