Չինաստանի հարավում գտնվող Հայնան կղզում, երկու սիրահարներ իրենց ամուսնությունը գրանցելու են մեկնել էքսկավատորով: Գաղափարը եղել է հարսնացուինը` Ույ Ցզե Ցայինը:

Հարսնացուի խոսքով, իրենց նախնական ծրագրերի մեջ չի մտել էքսկավատորով գնալը, սակայն նրանք ստիպված են եղել օգտվել այդ  փոխադրամիջոցից, քանի որ ջրհեղեղի պատճառով ուղեւորատար մեքենաների երթեւեկությունը դադարեցված էր:

Այնուամենայնիվ նրանք որոշել են չհետաձգել իրենց ամուսնությունը  եւ  ամուսնանալ, չնայած  անբարենպաստ պայմաններին:

Էքսկավատորի վարորդն ընդառաջել է զույգին եւ հասցրել նրանց անհրաժեշտ վայրը: