Ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ բախումներ են տեղի ունեցել հարավչինական Գուանդուն նահանգում գտնվող Ուկան գյուղում,   13 մարդ ձերբակալվել է, հայտնում է RTHK ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով, բախումների պատճառը եղել է հակամարտությունը գյուղապետ Լին Ցզուլուանի բանտարկության ֆոնին:  Անցած շաբաթ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման կաշառք վերցնելու եւ այլ հանցագործությունների համար: Միաժամանակ, տեղի բնակիչները պահանջել են ազատ արձակել նրան:  

Երեքշաբթի գիշերը օրենքի պահապանները գյուղ են եկել` գյուղապետի 13 կողմնակիցներին ձերբակալելու ցույցի հրահրելու համար: Դրանից հետո տեղի բնակիչները բախման մեջ են մտել օրենքի պահապանների հետ` սկսելով նրանց վրա քարեր եւ աղյուսներ նետել: Ի պատասխան ոստիկանությունը լուսաաղմկային նռնակներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառել: 

RTHK-ի հրապարակած կադրերում երեւում է, թե տեղի բնակիչներն ինչպես են վահաններով ոստիկանների վրա նետում իրենց ձեռքի տակ եղած առարկաները, իսկ օրենքի պահապանները ի պատասխան կրակում են ռետինե փամփուշտներով: Տուժածների թվի մասին առայժմ չի հաղորդվում: 

Չինական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ավելի վաղ գյուղի բնակիչները իշխանություններին բողոքել էին, որ նախկին գյուղապետը   տեղի բնակիչներին պատկանող հողերի մի մասը վաճառել է Հոնկոնգից ֆիրմայի: Տեղի իշխանություններից պատասխան չստանալով, գյուղի բնակիչները  2011 թվականին ի նշան բողոքի ամեն ինչ ջարդուփշուր են արել տեղի պաշտոնյաների տներում: Մի քանի ամիս անց նախկին գյուղապետը լքել է պաշտոնը եւ բնակիչներն իրենք են իրենց համար նոր ղեկավար` Լին  Ցզուլուանին ընտրել: