Շվեդիայի արեւելքում՝ Բոլլնես քաղաքում, հատապտուղ հավաքողների միջեւ 20 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նրանցից մեկը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, 4 մարդ տուժել է, փոխանցում է Aftonbladet–ը։

«Մեքենան ուղղվել էր մարդկանց բազմության մեջ այն բանից հետո, երբ տեղում 20 հատապտուղ հավաքողների միջեւ կռիվ էր սկսվել»,– ասել է ոստիկանության ներկայացուցիչ Պետրա Խուլտկվիստան։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեքենայի հարվածից տուժել է մեկ կին իր որդու հետ։ Երկուսն էլ կոտրվածքներ են ստացել։

Հաղորդվում է, որ ծեծի պատճառով տուժել է եւս 2 մարդ, որոնցից մեկը հոսպիտալացվել է գլխի կոտրվածքով։

Ոստիկանությունը պարզել է, որ մարդկանց մեջ մխրճված անձը 25-ամյա տղամարդ է, որը դեպքի վայրից դիմել է փախուստի։