ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ներկայացրել է կնոջ՝ Հիլարի Քլինթոնի առողջական խնդիրները, որը Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու է, հայտնում է Politico-ն:
Նրա խոսքով՝ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողության ժամանակ Հիլարի Քլինթոնի ուշաթափության պատճառը գերհոգնածությունն ու ջրազրկվելն էր: Նա նաեւ նշել է, որ նախկինում էլ են եղել կնոջ ինքնազգացողության կտրուկ վատացումներ:
«Վերջին տարիներին նրա (Հիլարիի) հետ հազվադեպ, սակայն քանիցս նման միջադեպեր եղել են, երբ տառապում էր ջրազրկումից: Նա չափազանց շատ էր աշխատում, երբ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, սենատոր էր եւ հետագա տարիներին»,- նշել է նա:
Հիլարիի մերձավոր շրջապատի աղբյուրները հայտնել են, որ նրա ինքնազգացողության վատացման պատճառն իսկապես քրոնիկական ջրազրկումն է:





























