Բելգիայի իշխանությունները խանութների տերերին շրջաբերական են ուղարկել, որը նրանց պարտադրում է ոստիկանությանը հաղորդել կասկածելի հաճախորդների մասին, որոնք կարող են պոտենցիալ ակաբեկիչ լինել, հայտնում է  Libre Belgique թերթը:

Նրա տվյալներով, հրահանգը ստացել են գլխավորապես այն խանութներն ու դեղատները, որոնք այնպիսի ապրանքային տեսականի են վաճառում, որը կարող է ահաբեկիչների կողմից օգտագործվել պայթուցիկ նյութեր պատրաստելու համար: 

Առեւտրականներին, մասնավորապես, հրահանգված է, տեղյակ պահել կանխիկ վճարմամբ ացետոնի, քիմիական պարարտանյութերի եւ ծծմբաթթվի խոշոր գնումների մասին: