Վաշինգթոնը կտրականապես հերքում է, որ ծրագրում է հովանավորել Ջեբհաթ ան Նուսրա խմբավորմանը Սիրիայում:Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նա (ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերրին-խմբ) կտրականապես հերքում է, որ Միացյալ նահանգների ծրագրերի մեջ է մտնում «Ջեբհաթ ան Նուսրային» հովանավորելը, նրան ամերիկյան ու ընդհանուր կոալիցիոն ավիացիայից պաշտպանելը: Կրկնում եմ, ինձ դա ասել է Ջոն Քերրին, ու ես հիմքեր չունեմ նրան չվստահելու, չվստահելու նրա անկեղծությանն այն հարցում որ Նուսրան պետք է մնա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, որտեղ հիմա գտնվում է »,- ասել է Լավրովը:
Այդուհանդերձ, նշել է ՌԴ ԱԳ նախարարը, այսօրվա դրությամբ կան մի շարք վկայություններ այն մասին, որ «ոչ բոլորն են այդպես համարում»:





























