Թերթը տեղեկացնում է, որ արդեն երկու օր է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տարբեր պատճառաբանություններով թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաինյանիի պաշտպաններին թույլ չի տալիս հանդիպել իրենց վստահորդի հետ:
Նիկոլ Փաշինյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը թերթին հայտնել է, որ, որ հոկտեմբերի 13-ին «Կոշ» ՔԿՀ-ում իրեն թույլ չեն տվել հանդիպել Փաշինյանի հետ՝ պատճառաբանելով, թե պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանը զբաղված է նոր բերված դատապարտյալներով: Երեկ էլ, երբ փաստաբանը այցելել է ՔԿՀ, նրան հայտնել են, թե «Կոշի» ԺՊ-ն տեղում չէ եւ առանց նրա հնարավոր չէ տեսակցություն թույլատրել: ՔԿՀ-ի ղեկավարը վերադարձել է ամը 17-ին եւ Գիվի Հովհաննիսյանին ասել, թե տեսակցություն չի կարող թույլատրել, քանի որ դրա համար նախատեսված ժամն արդեն ավարտվել է:
Թերթն արձանագրում է, ր այսօրվա հանրահավաքին ընդառաջ Նիկոլ Փաժինյանին մեկուսացնելու խնդիրը «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը լուծում է ՀՀ օրենսդրության պահանջները բացահայտ խախտելով: ՔԿՀ ղեկավարությունը ցանկացած պարագայում պարտավոր է ապահովել փաստաբանի տեսակցությունը իր պաշտպանյալի հետ:





























