Ղազախստանի նախագահի դուստրը` Դարիգա Նազարբաեւան, որը զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, չի ընդգրկվել կառավարության նոր կազմում: Հրամանագրերը տեղադրված են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կայքում: 

Սակայն Ղազախստանի կառավարության կազմի անդամների մեծամասնությունը պահպանել է իր պաշտոնները վարչապետի փոփոխությունից հետո: 

Երկրի պաշտպանության նախարարի ղեկավար է նշանակվել Գլխավոր շտաբի պետ, Ղազախստանի պաշտպանության առաջին փոխնախարար Սակեն Ժասուզակովը: Նրա նախորդը` Իմանգալի Տասմագամբետովը իր պաշտոնից հեռացվել է եւ նշանակվել վարչապետի տեղակալ: 

Ղազախստանի ԿԸՀ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է արդարադատության նախկին նախարար Բերիկ Իմաշեւը: 

Դարձյալ, հրամանի համաձայն, վերակազմավորվել է Ղազախստանի պետական ծառայության գործերով նախարարությունը: