Աֆղանստանի նախագահական ընտրությունների ընտրական տեղամասերում քվեների հաշվարկի արդյունքներով, 19 գավառներում 47,81 տոկոսով առաջին տեղում է գործող նախագահ Համիդ Կարզայը։ Այս տվյալները, օգոստոսի 31-ին տարածել է Աֆղանստանի ընտրական անկախ հանձնաժողովը։

Տեղեկատվության համաձայն, Համիդ Կարզայը հավաքել է ձայների 45,9 տոկոսը (1,3 միլիոն քվե), իսկ նրա հիմնական հակառակորդ, նախկին արտգործնախարար Աբդուլո Աբդուլան՝ 33,3 տոկոս (950 հազար քվե)՝ հաղթելով երկրի 11 գավառներում։

Նշենք, որ օգոստոսի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին մասնակցել են ընտրողների մինչեւ 60 տոկոսը։ Ընտրությունների պաշտոնական լրացուցիչ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 2-ին, իսկ վերջնական արդյունքները՝ սեպտեմբերի 17-ն։