Հոկտեմբերի 15-ին «Ռոսիա-24» հեռուստաընկերությունն իր կայքում «սխալմամբ» լուր է հրապարակել, ըստ որի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի քաղաքային դումայում Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար ներկայացրել է երկրի փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը:
Տեղեկատվությունն, ըստ էության, «խայծ» է եղել, սակայն հարյուրավոր լրատվամիջոցներ րոպեների ընթացքում տարածել են այն:
«Դեռ չպատրաստված տեքստը, մոդերատորի մեղքով հայտնվել էր տեղեկատվական պորտալի կայքում, այնուհետեւ այն մեջբերել է «Վեստի-FM» ռադիոկայանը»,- ասել է հեռուստաընկերության աշխատակիցը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը երկրի նախագահին է ներկայացրել հետեւյալ թեկնածությունները. ՌԴ Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտին, փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանին, Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցեւ եւ Մոսկվայի կառավարության ղեկավարի տեղավալ Լյուդմիլա Շվեցովա:
Նշենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների եւ երգիչ Իոսիֆ Կոբզոնի կարծիքով, «հաստատ քաղաքապետ է դառնալու Սոբյանինը»:





























