Թերթի տեղեկություններով՝ օրերս ձերբակալվել եւ այժմ կալանավայրում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի եղբոր՝ Սիմոն Հակոբյանի որդին՝ Վարդան Հակոբյանը։ Ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց. առայժմ հայտնի չէ Սիմոն Հակոբյանի որդին այն ձեռք է բերել օգտագործելո՞ւ, թե՞ տարածելու նպատակով (կամ էլ երկուսը միաժամանակ անելու նպատակով):
Եվ, այնուամենայնիվ, երեկ թերթին հաջողվել է պարզել, որ Վարդան Հակոբյանին ձերբակալել են ոչ թե ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այլ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն, ժողովրդի լեզվով ասած՝ «տամոժնին»։ Գործը հիմա գտնվում է այդ մարմնի՝ մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Սիմոն Հակոբյանին առայժմ չի հաջողվում լեզու գտնել համապատասխան շրջանակների հետ եւ ջրել այդ գործը, չնայած, շրջանառվող խոսակցությունների համաձայն, այդ հարցում շահագրգիռ են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի դեպ՝ Սիմոն Հակոբյանի ընտանիքը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալներից մեկի հետ։
Թերթը հիշեցնում է նաեւ, որ Սիմոն Հակոբյանի ավագ որդին էլ՝ Ստեփան Հակոբյանը, մի քանի տարի առաջ ձերբակալվեց, նույնիսկ երկու ամիս անցկացրեց կալանավայրում այն բանի համար, որ վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղայի սպանության գործով կալանավորված քիլլերը խոստովանել էր, թե այդ սպանության պատվիրատուն Ստեփան Հակոբյանն է (Վարդանը եւս այս գործի շրջանակներում մի քանի օր անցկացրեց ոստիկանությունում)։




























