Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հայտարարել է միլիարդավոր դոլարների պետական ակտիվների սեփականաշնորհման մեկնարկի մասին՝ երկրի տնտեսությունը փրկելու եւ աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար:

Ըստ BBC-ի՝ կառավարությունը ծրագրում է, մասնավորապես, վաճառել Պորտու Ալեգրի, Սալվադոր, Ֆլորիանոպոլիս եւ Ֆորտալեզա քաղաքների օդանավակայանների կառավարման արտոնագրերը, ինչպես նաեւ երկրի կենտրոնա-արեւելյան եւ հարավային շրջանների դաշնային ճանապարհների վերահսկողության իրավունքը:

Սեփականաշնորհումը կառնչվի նաեւ երկաթուղային նախագծերին եւ նավթային հանքերի ու ՀԷԿ-երի կառավարման իրավունքին, որոնք վաճառքի կհանվեն 2017 թվականի ընթացքում:

Իշխանությունները հույս ունեն, որ սեփականաշնորհումից ստացված եկամուտը շուրջ 24 մլրդ դոլար կկազմի: