ԱՄՆ գործողությունները նպաստում են Կորեական թերակղզում լարվածության աճին: Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի ՑՏԱԿ լրատվական գործակալության հաղորդագրության մեջ, որը արձագանքել է Կորեայի հանրապետության վրայով ԱՄՆ ՌՕՈւ երկու ռազմավարական B-1B Lancer ռմբակոծիչների թռիչքին: Դրանց ուղեկցում էին F-15K и F-16 կործանիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը
«Ամերիկացիների կոպիտ սադրիչ գործողությունների հետեւանքով Կորեական թերակղզում իրավիճակը ժամ առ ժամ ավելի պայթյունավտանգ է դառնում: Կորեայի ժողովրդական բանակը, որն ունի պատասխան հարված հասցնելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները, ուշադիր հետեւում է ամերիկյան կայսերականների խելագար ռազմական գործողություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:





























