ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նորից Ռուսաստանին է մեղադրել հաքերային հարձակումների մեջ: Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպության սերվերները ենթարկվել են կիբերհարձակման «Ռուսաստանի կողմից հովանավորվող պետական գործակալների կողմից», հայտնում է Reuters–ը:

Գործակալությունը հայտնում է, որ այն փաստաթղթերը որոնք հասանելի են դարձել կիբեր հարձակման արդյունքում, տեղակայված են WikiLeaks–ի Թվիթերում: Ըստ հանձնաժողովի հայտարարության՝ միակ մարդը, «ում շահերից է այդ հանցագործությունը, հանրապետականների կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն է: Նա ոչ միայն համակրում է Պուտինին, այլեւ բացահայտ նրան կոչ է անում լրտեսության միջոցով օգնել իր ընտրապայքարին»: