Թուրքմենստանի խորհրդարանը միաձայն ընդունել է պետության նոր սահմանադրությունը, որը չեղարկում է երկրի նախագահի համար տարիքային սահմանափակումը (70 տարեկան)։ Նոր սահմանադրության հարցով քվեարկությունն ընթացել է Թուրքմենստանի ավագանու խորհրդի նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» –ն։
Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նիստում ստորագրել է օրենքը, որից հետո այն ուժի մեջ է մտել։
2008-ի սեպտեմբերին հաստատված հին սահմանադրության համաձայն՝ Թուրքմենստանի քաղաքացի կարող էր ընտրվել 40 տարեկանից ոչ երիտասարդ եւ 70 տարեկանից ոչ ծեր քաղաքացին։ Նոր սահմանադրության մեջ «70 տարեկանից ոչ ծեր» արտահայտությունը հանված է։





























