Բարսելոնում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել։ Միջադեպի հետեւանքով տուժել է 24 մարդ, հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Բարսելոն քաղաքի Ronda Litoral շրջանում։ Ավտոբուսը կողաշրջվել է հորդառատ անձրեւի ժամանակ։
Eros Bus Travel ընկերության ավտոբուսում եղել է 23 մարդ։ Զբոսաշրջիկների մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ են։ Նրանք Էլ Պրատ օդանավակայանից մեկնում էին Բարսելոն։
Տուժածներից երեքի վիճակը ծանր է։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։



























